Եվրոպական միության խորհուրդը իր դեկտեմբերի 19-ի նիստում որոշում է կայացրել Եվրոհանձնաժողովին լիազորել սկսելու Հայաստանի հետ անցագրային ռեժիմի պարզեցման առնչությամբ համաձայնագրերի բանակցությունները: Նույն որոշմամբ ներառված է նաեւ բանակցությունների մեկնարկի հայտարարումը Ադրբեջանի հետ:
Ինչպես տեղեկացնում է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջը, երբ Եվրոհանձնաժողովը համարի, որ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ավարտված են, հարկ կլինի, որ Եվրոպական խորհուրդը որոշումներ կայացնի համաձայնագրերը ստորագրելու եւ ավարտելու առնչությամբ` որակական մեծամասնությամբ, որից հետո էլ անհրաժեշտ է, որ Եվրոխորհրդարանը տա իր համաձայնությունը:
Ա. Հ.