«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2011-12-17 | #230, 2011-12-20 | #231, 2011-12-21


ԿԱ ԾՐԱԳԻՐ, ՈՐՈՎ ՈՐՈՇՎՈՒՄ Է ՄԵՔԵՆԱՅԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՎԹԱՐԻ ՊԱՀԻՆ

Վարորդների իրավունքների պաշտպան «Աքիլլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը երեկ ասուլիսին հայտարարեց, որ իրենց ՀԿ-ի աշխատակիցները անցնող տարում սովորել են ծրագիր, երբ մի քանի ելակետային տվյալներ մուտք անելով, հնարավոր է համակարգչով որոշել մեքենայի արագությունը վթարի պահին: Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի` այսօր էլ մեր ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է, թե հնարավոր չէ իմանալ մեքենայի արագությունը` վթարի պահին, այնինչ այս ծրագրի շնորհիվ հնարավոր է իմանալ:

Վարորդների իրավունքների պաշտպան ՀԿ-ի ղեկավարը նկատեց, որ այս ծրագիրը պետք է ընդունեն դատարանները, ապահովագրական ընկերությունները - ճանապարհային ոստիկանությունը:

«Աքիլլես»-ի գործերին անդրադառնալով` Հովհաննիսյանը նշեց, որ իրենք դատարաններում պաշտպանել են ավտոտերերի իրավունքները 400 գործերում` վերջին երեք տարիների ընթացքում: Գործերը հիմնականում վերաբերում են ճանապարհային նշանների` սխալ տեղում լինելուն, անհիմն վերագրված խախտումներին:

Սակայն ընդհանուր առմամբ ՀԿ-ի ղեկավարն ընդգծեց, որ նկատվում է վարորդ-ճանապարհային ոստիկան հարաբերությունների բարելավվում. «Քաղաքացիները ՃՈ-ից ավելի քիչ են այսօր բողոքում, քան նախկինում էր», վստահեցրեց Հովհաննիսյանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4