Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից հետո որոշ ֆուտբոլիստներ կարճ ժամանակով մեկնում են Իրան: Նրանցից մեկն «Ուլիսի» այս տարվա լավագույն ռմբարկու Գեորգի Կրասովսկին է, որը պայմանագիր է կնքել Իրանի առաջնությունում ներկայումս մրցաշարային աղյուսակը եզրափակող «Մեսի» հետ:
Կրասովսկին մտադիր է Իրանում հանդես գալ մինչեւ այդ երկրի առաջնության ավարտըՙ մայիս, որից հետո կվերադառնա Հայաստան եւ ելույթները կշարունակի «Ուլիսում»: Ավարտված առաջնությունում Կրասովսկին աչքի ընկավ դիպուկ հարվածներովՙ 8 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Նա անցյալ տարվանից է հանդես գալիս «Ուլիսում»ՙ տեղափոխվելով «Արարատից»: Կրասովսկին 12 գնդակով «Ուլիսում» հանդես եկած լեգեոնականներից ամենաարդյունավետն է: