Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ, երեկ Պրահայում մասնակցել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորության արարողությանը: Հետաքրքրական է, որ Վացլավ Հավելի հուղարկավորության արարողությանը չեն մասնակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: