«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2011-12-22 | #233, 2011-12-23 | #234, 2011-12-24


«ՇԻՐԱԿԸ» ՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստները սկսել են նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Անցած մրցաշրջանը բեկումնային եղավ ակումբի համար, որը վերջապես նոր սեփականատեր ունեցավ: Ակումբի նախագահ Արման Սահակյանի ջանքերով «Շիրակում» լուծվեցին ֆինանսական հարցերը, Գյումրիի մարզադաշտում էլ սկսվեցին վերանորոգման աշխատանքները:

Նախորդ մրցաշրջանում «Շիրակը» վատ հանդես չեկավ: Թիմը հատկապես հաջող ելույթ ունեցավ Հայաստանի գավաթի խաղարկությունումՙ հասնելով մինչեւ եզրափակիչ: Այդ ժամանակ թիմը մարզում էր Սամվել Պետրոսյանը, իսկ 3-րդ շրջանից «Շիրակի» ղեկը կրկին վստահվեց թիմի նախկին ֆուտբոլիստ Վարդան Բիչախչյանին: Հենց վերջինիս գլխավորությամբ էլ շիրակցիները սկսել են մարզումները Գյումրիի մարզադաշտում: Առայժմ մարզումներից բացակայում են 5 ֆուտբոլիստներ: Կարեն Մուրադյանը Մոսկվայում քննություն է հանձնում համալսարանում: Փորձառու Կարեն Ալեքսանյանը վնասվածքը բուժելուց հետո շուտով կմիանա թիմին: Սենեգալցի կիսապաշտպան Լամին Լի Յորոն եւ «Միկայից» տեղափոխված դարպասապահ Արթուր Հարությունյանը շիրակցիներին կմիանան հունվարին: Առայժմ թիմում չէ նաեւ «Շիրակի» հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստ Դավիթ Հակոբյանը, որն ինչպես տեղեկացրել ենք, այս օրերին փորձաշրջան է անցնում հունական «Պանատինաիկոսում»:

<201123418.jpg>

Նախորդ մրցաշրջանի համեմատ «Շիրակը» հիմնականում պահպանել է կազմը: Թիմից հեռացել է միայն բելառուս դարպասապահ Իգոր Լոգվինովը, որն ըստ գործող կարգի այլեւս իրավունք չունի հանդես գալու Հայաստանի առաջնությունում: Նրա փոխարեն «Միկայից» հրավիրվել է Արթուր Հարությունյանը: «Շիրակ» է վերադարձել նաեւ «Բանանցի» նախկին պաշտպան Հովհաննես Գրիգորյանը: Նա անցյալ տարի առաջնության առաջին կեսում հանդես եկավ «Շիրակում», ապա տեղափոխվեց «Միկա»: Նա թիմին կմիանա հունվարի 8-ին, երբ «Շիրակը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում իր առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4