«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2011-12-23 | #234, 2011-12-24 | #1, 2012-01-10


ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄՆ Է, ԻՍԿ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ` ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին համաձայն է այն տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլեւս անհրաժեշտություն է: Ավելին, ըստ Ժիրինովսկու, դրան ժամանակավորապես խանգարում են միայն միջազգային շահերը:

Ըստ ՀՅԴ բյուրոյի հանրային կապերի գրասենյակի, 2011-ի դեկտեմբերի 29-ին ՀՅԴ Մոսկվայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը հանդիպել է Վլադիմիր Ժիրինովսկուն, հանդիպմանն անդրադարձել են ինչպես ղարաբաղյան թեմային, Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման խնդիրներին, այնպես էլ Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին եւ հայ-ռուսական հարաբերություններին:

Նավոյանը հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, շեշտադրմամբ, որ Արցախում պետական շինարարությունը հաջող է ընթանում եւ ԼՂՀ-ն արժանի է միջազգային ճանաչման` իրավաքաղաքական անհրաժեշտ հիմքերով: Այս մտքին համաձայն Ժիրինովկսին էլ ավելացրել է, որ հայերն իրենց իրավունքների համար արդար պայքար են մղում: Ժիրինովսկին արդարության կողմնակից է, իսկ այն հայերի կողմն է:

Ռուսաստանցի քաղաքական գործչի խոսքերով, Ռուսաստանը, Եվրոպան, նաեւ ԱՄՆ-ն աստիճանաբար ճանաչում են հայերի իրավունքներն իրենց պատմական հայրենիքի նկատմամբ, իսկ Թուրքիան պետք է հաշվի նստի դրա հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4