«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2011-12-23 | #234, 2011-12-24 | #1, 2012-01-10


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք, որ 20.10.2010թ. «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում, 2011թ. եւ 2012թ. 1 տուփի հաշվարկով 30 դրամով բարձրացել է տեղական արտադրության սիգարետների համար հաստատագրված վճարը: Օրենքի նույն փոփոխության համաձայն, 2013 թ. հաստատագրված վճարը կբարձրանա եւս 15 դրամով: Հարկերի բարձրացման պատճառով, 2012թ. հունվարի 1-ից բարձրացել են նաեւ «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերությունների կողմից արտադրվող սիգարետների մի մասի բացթողնման գները` միջին հաշվով 10 դրամի չափով: Տեսականուց կախված, մի մասի գները բարձրացել են ավելի շատ, իսկ մյուս մասի դեպքում գնային փոփոխություններ չեն կատարվել:

«Գրանդ Հոլդինգի» մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4