«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2011-12-23 | #234, 2011-12-24 | #1, 2012-01-10


ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԱՄՈՒՑ ԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹԵՄԱՅՈՎ

Ժամանակի ընթացքում քամու էներգիան դարձել է էներգիա ստանալու վստահելի աղբյուր, որը միեւնույն ժամանակ ունի մատչելի ու մրցունակ սակագներ: Քամու տուրբիններ նախագծվել եւ արտադրվել են մի շարք երկրներում: Օրինակ` Իրանում արտադրված «KAMI 1600» տուրբինը նախագծել է «A. Ayvazian & Associates» ընկերությունը, որի նախագահն Աբրահամ Այվազյանն է:

Հունվարի 12-ին Աբրահամ Այվազյանը Գլենդեյլում հանդես կգա դասախոսությամբ: Այս մասին տեղեկացանք Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների ընկերակցությունից: Դասախոսության թեման վերաբերելու է Հայաստանում քամու տուրբինների օգտագործմանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4