«WIN-GALLUP» միջազգային ցանցը, որը զբաղվում է հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ, «Ովքե՞ր են իրենց համարում երջանիկ» թեմայով հարցում է կատարել 58 երկրներում, այդ թվում եւ Հայաստանում:
Հարցմանը բոլոր մասնակիցների պատասխաններից «WIN-GALLUP»-ը եզրակացության է եկել, որ աշխարհի բնակչության 53 տոկոսն իրեն համարում է երջանիկ, 13 տոկոսը` ոչ երջանիկ, 31 տոկոսն իրեն համարել է ո՛չ դժբախտ, ո՛չ էլ երջանիկ, իսկ 3 տոկոսն ընդհանրապես չի պատասխանել:
Երեւանի 20 դպրոցներում ձմեռային արձակուրդները երկարաձգվել են
Անցած տարվա վերջին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երեւանի քաղաքապետին ուղարկել էր շրջաբերական գրություն հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Երեւանի 20 դպրոցներում, որոնք չունեն անհատական ջեռուցման համակարգ, 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդները երկարաձգվել են մինչեւ հունվարի 20-ը: Իսկ 1-ին եւ 2-րդ դասարանցիներինըՙ մինչեւ փետրվարի 3-ը ներառյալ: Նույն կարգադրությամբ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում 2-րդ կիսամյակի դասերը 1-ին եւ 2-րդ դասարաններում կսկսվեն հունվարի 23-ին, իսկ 3-12-րդ դասարաններումՙ հունվարի 9-ից: