«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2011-12-23 | #234, 2011-12-24 | #1, 2012-01-10


ԹԱԴԵՈՍՅԱՆԸ` «ՍԱԱԹՉԻ» ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

ՀԲԸՄ-ի լոնդոնյան մասնաճյուղի երիտասարդ արհեստավարժների կազմակերպությամբ հանրահռչակ «Սաաթչի» պատկերասրահում նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել հանդիպում համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ վայելող բրենդի սեփականատեր Ռոբերտ Թադեոսյանի հետ, որը պատմել է Հայաստանում գործունեություն ծավալելու իր փորձառության մասին:

«Ինձ շատ ջերմ ընդունեցին Հայաստանում, եւ ուրախ եմ իմ հայրենիքում ներկայացուցչություն ունենալու համար», ասել է նա ներկաներին:

Ռոբերտ Թադեոսյանը ծնվել է Քուվեյթում, լիբանանահայ ընտանիքում: Եղել է նախ բանկի աշխատակից, հետո մուտք է գործել ոսկերչական ասպարեզ եւ մասնագիտացել ճարմանդների պատրաստման գործում: Այժմ նրան անվանում են «ճարմանդների արքա»: Տիրապետում է յոթ լեզուների:

Հանդիպման ավարտին ձեռնարկատերը պատասխանել է ներկաների հարցերին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4