Մեսրոպատառ այս առաջին բառերը խորագիր են դարձել Մ. Նահանգների Կոնգրեսի գրադարանի հայերեն եւ վրացերեն բաժինների աշխատակից, դոկտ. Լեւոն Ավդոյանիՙ հայ գրատպության 500-ամյակին նվիրված բանախոսության, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Կոլումբիա համալսարանի դահլիճում, կազմակերպությամբ այդ համալսարանում գործող հայկական կենտրոնի:
Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում հրատարակված Ֆլորենս Ավագյանի հաղորդագրության, երեկոյի ընթացքում մեծարվել է հայկական այդ ամբիոնի նախկին երկարամյա վարիչ Մայքլ Հարությունյանը:
Դոկտ. Լեւոն Ավդոյանը 1992-ից է աշխատում Կոնգրեսի գրադարանում եւ ճանաչված մասնագետ է ձեռագրերի բնագավառում: Նրա պաշտոնավարության ժամանակ գրադարանի հայկական հավաքածուն 7 հազար կտորից հասել է մոտ 45 հազարի:
Համալսարանի հայկական կենտրոնի ներկայիս վարիչ Մարկ Մոմճյանը երախտագիտական խոսքեր է ուղղել Մայքլ Հարությունյանինՙ գնահատելով նրա ծառայությունները այդ ասպարեզում:
Հ. Ծ.