Ֆուտբոլի Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու, «Բանանցի» բրազիլացի հարձակվող Բրունո Կորեան նոր մրցաշրջանում ելույթները կշարունակի Իրանի «Սպահան» ակումբում: Վերջինս երկրի առաջնությունում ընթանում է 2-րդ հորիզոնականում:
Բրունո Կորեան «Բանանցում» հանդես էր գալիս վարձավճարով: Առաջնության ավարտից հետո նրա պայմանագրի ժամկետը թիմի հետ ավարտվել էր: Կորեան նախընտրեց հանդես գալ Իրանում, որտեղ ֆուտբոլիստներին բավականին լավ են վարձատրում: