Այսօր ամառային օլիմպիադայի մայրաքաղաք Լոնդոնում կմեկնարկի սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարը, որում կխաղարկվեն տղամարդկանց բազմամարտի վերջին 25 օլիմպիական ուղեգրերը:
Բաղձալի ուղեգրի համար պայքար կմղի նաեւ 19-ամյա Արթուր Դավթյանը, որն այդ իրավունքը ձեռք է բերել անցյալ տարի Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությունում: