Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Վահագն Մինասյանը մինչեւ 2013-ի ամառը պայմանագիր է կնքել ՀՀ չեմպիոն «Ուլիսի» հետ: Անցած մրցաշրջանում Մինասյանը հանդես էր գալիս «Միկայում», սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել թիմի հիմնական կազմում:
Վահագն Մինասյանը ժամանակին հանդես է եկել Աբովյանի «Կոտայքում», ապա ելույթներն է շարունակել «Արարատում» եւ «Փյունիկում»: