Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ Ժորա Հովհաննիսյանը շուտով փորձաշրջան կանցնի Նալչիկի «Սպարտակում»: Ժորան ներկայումս մարզվում է ուզբեկական «Լոկոմոտիվում», որի ղեկը վերջերս ստանձնել է նրա հայրըՙ Խորեն Հովհաննիսյանը: Ի դեպ, «Լոկոմոտիվում» սկսել է մարզվել ՀՀ հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, որն արդեն ավարտել էր ելույթները մեծ ֆուտբոլում: Նա ներկայումս բնակվում է Կիպրոսում եւ ֆուտբոլային գործակալ է: