«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2011-12-24 | #1, 2012-01-10 | #2, 2012-01-11


«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՄԱՆՈՐԻՆ ՍՊԱՍԱՐԿԱԾ ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԱՆԳԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես տեղեկացանք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, Ամանորի նախաշեմին` 2011թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ընկերության ցանցը սպասարկել է 4,283,556 կարճ հաղորդագրություն, իսկ 2012 թ. հունվարի 1-ին` 3,260,562-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցը սպասարկել է 18,131,557, իսկ 2012-ի հունվարի 1-ին եւս 19,253,316 զանգ:

Ընդհանուր առմամբ, 2011 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2012թ.-ի հունվարի 1-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցը սպասարկել է 7,544,118 կարճ հաղորդագրություն եւ 37,384,873 զանգ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 0,22 տոկոսով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4