Տյումենում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Իվան Պոդդուբնու 51-րդ հուշամրցաշարում Ռուսաստանը ներկայացնող 3 հայ ըմբիշներ արժանացան արծաթե մեդալների:
55 կգ քաշայինների մրցավեճում Ստեփան Մանարյանը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ զիջեց Սեմյոնովին ու գրավեց 2-րդ տեղը: Մինչեւ եզրափակիչ իր բոլոր մրցակիցներին հաղթեց նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցն օլիմպիական չեմպիոն Ալբիեւն էր: 84 կգ քաշային կարգում էլ Սերոբ Գրիգորյանը եզրափակիչում զիջեց օլիմպիական մեկ այլ չեմպիոնիՙ Ալեքսեյ Միշինին: