Ինչպես տեղեկացանք «Իմպուլս» ակումբի մամուլի քարտուղարությունից, նոր մրցաշրջանում թիմի կազմում 6-ամսյա վարձավճարով հանդես կգա Մոլդովայի երիտասարդական հավաքականի անդամ Կոնստանտին Մանդրիչենկոն: Ըստ նախնական համաձայնության, եթե ֆուտբոլիստն արդարացնի իրեն, ապա «Իմպուլսը» Մոլդովայի չեմպիոն «Շերիֆից» կգնի նրա տրանսֆերը: Ներկայումս Մանդրիչենկոն արդեն սկսել է մարզումներն «Իմպուլսում», որը հունվարի 7-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Անցած մրցաշրջանում Մանդրիչենկոն նորամուտը նշեց «Միկայում»ՙ ամրապնդվելով թիմի կազմում: Նա իրեն վատ չդրսեւորեցՙ 25 հանդիպումներում խփելով 4 գնդակ: Մանդրիչենկոն ցանկություն ուներ շարունակելու ելույթները «Միկայում», սակայն նրա գործակալը մեծ գումար էր պահանջել հայկական ակումբից նոր պայմանագիր կնքելու համար: