Ինչպես տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարությունից, «Սանահին» վանական համալիրի անմխիթար վիճակը վերացնելու, մասնակի վերականգնման եւ ամրացման աշխատանքները շարունակվելու են այս տարի: Արդեն իսկ մեր մասնագետների եւ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների համալսարանի համագործակցությամբ կատարվել են կառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ: Մշակույթի նախարարության հրավերով իտալացի մասնագետները իրականացրել են վանական համալիրի բոլոր հուշարձանների մանրամասն չափագրումները:
Պետական բյուջեի հաշվին իրականացվել են առավել վտանգված Սբ Ամենափրկիչ եկեղեցու հուշարձանամերձ տարածքի հնագիտական պեղումներ ու կառույցի ինժեներաերկրաբանական հետազոտություններ:
Վերականգնողական աշխատանքները շարունակվում են:
Մ. Մ.