«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ՈՉՆՉԱՑՄԱՆ Է ԵՆԹԱԿԱ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌԻ 95 ՏՈԿՈՍԸ

Հունվարի 15-ին «Բնապահպաններն ի պաշտպանություն Թեղուտի» խորագրով ճանաչողական արշավ-ակցիա կանցկացնեն: Արշավի ընթացքում կներկայացվի Թեղուտի հիմնախնդիրը եւ կանցկացվի 4 կմ քայլարշավ: Թեղուտը հանրապետության ամենալավ պահպանված անտառն է: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը հաստատվել է 2007-ին: Համաձայն այդ ծրագրիՙ կվերանա ավելի քան 1500 հեկտար էկոհամակարգՙ անտառ, գետեր, հազվագյուտ կենդանական եւ բուսական տեսակներ: Շուրջ 70 հա անտառ արդեն հատվել է, այժմ ընթանում է հանքի ենթակառուցվածքների շինարարությունը: Գարնանը նախատեսվում է հանքի տարածքում պայթեցումներ սկսել: Թեղուտում կկառուցվի կովկասյան տարածաշրջանի ամենամեծ պոչամբարըՙ 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններ, որոնք օդի, ջրի, հողի միջոցով կթափանցեն մարդկային օրգանիզմՙ առաջացնելով նյարդային, թոքերի, սրտանոթային հիվանդություններ, մաշկի քաղցկեղ, սաղմի զարգացման արատներ: Ոչնչացման է ենթակա Թեղուտի անտառի 95 տոկոսը:

Խումբը Թեղուտ կմեկնի հունվարի 15-ինՙ առավոտյան ժամը 8-ին մետրոյի «Բարեկամության» կայարանի մոտից:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4