Կոնգրեսական Ադամ Շիֆը եւ «NASA»-ի տիեզերագնաց Գրիգորի Չեմիթոֆը հունվարի 13-ին այցելելու են Վահան եւ Անուշ Չամիլյանների հայկական դպրոցը, որը գտնվում է Գլենդեյլում: Գրիգորի Չեմիթոֆն այստեղ հանդիպելու է դպրոցի շուրջ 300 սաների: Ադամ Շիֆի կարծիքով` ինչ-որ մոգական բան է պատահում, երբ աշակերտները հանդիպում ու շփվում են տիեզերագնացի հետ. «Երեխաները ներշնչվող են եւ ընդունակ ավելի լավ հասկանալու մաթեմատիկայի ու գիտության անխուսափելի կարեւորությունը»:
Ադամ Շիֆը հովանավորում է նաեւ այլ տիեզերագնացների այցելությունը տարբեր դպրոցներ:
Ի. Պ.