Ֆրանսահայ անվանի քանդակագործ Դավիթ Երեւանցին օրերս հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում: Քանդակագործը նշանակալի ներդրում ունի սփյուռքում հայապահպանության եւ Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման, զարգացման գործում: Դավիթ Երեւանցու քանդակները այսօր զարդարում են մի շարք երկրների հրապարակներ ու սրահներ: Միայն Փարիզում եւ նրա արվարձաններում տեղադրված են քանդակագործի երեք գործՙ Հայոց ցեղասպանության թեմայով: Իսկ երկու տարի առաջ, Վիլյամ Սարոյանի 100-ամյակի տոնակատարության օրերին Երեւանում բացվեց Դավիթ Երեւանցու հեղինակած Վիլյամ Սարոյանի արձանը: Այս տարի, ապրիլի 23-ին հանդիսավորությամբ կբացվի քանդակագործի նորՙ «Մշո Ճառընտիր» ստեղծագործությունը, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անվանի քանդակագործին հանձնեց նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալըՙ սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության համար:
Մ. Մ.