«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ «ՉԵՌՆՈՄՈՐԵՑՈՒՄ»

Ձմռան այս օրերին հայ ֆուտբոլիստներից ոմանք փորձաշրջան են անցնում արտերկրի թիմերում: Նրանցից մեկըՙ «Միկայի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը մարզվում է Բուլղարիայի «Չեռնոմորեցում», որը Պոմորիե քաղաքում մինչեւ հունվարի 25-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի: Այդ ընթացքում նախատեսված են ստուգողական 2 հանդիպումներ:

Բուրգասի «Չեռնոմորեցը» Բուլղարիայի առաջնության բարձրագույն խմբում ընթանում է 3-րդ տեղումՙ առաջատարներին զիջելով ընդամենը 2 միավորով: Ընդ որում «Չեռնոմորեցը» մեկ խաղ պակաս է անցկացրել:

Հիշեցնենք, որ Սամվել Մելքոնյանը պատրաստվում էր տեղափոխվել Իրանի «Պերսեպոլիս»: Սակայն այդ տեղափոխությունը տեղի չունեցավ թիմի նորանշանակ թուրք մարզչի պատճառով, որը կտրականապես դեմ էր հայ ֆուտբոլիստի ընդգրկմանը «Պերսեպոլիսում»: Ավելին, նա հասավ այն բանին, որ «Պերսեպոլիսից» ստիպված է հեռանալ նաեւ դարպասապահների մարզիչ Հարություն Աբրահամյանը, որը բավական ժամանակ արդյունավետ մարզչական գործունեություն է ծավալել Իրանի տարբեր ակումբներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4