Հունվարի 14-ին Ղազախստանի Ալմա Աթի քաղաքում կմեկնարկի ձյուդոյի «Մաստերս» կարգի միջազգային հեղինակավոր մրցաշարը, որին մարզաձեւի ֆեդերացիան հրավիրում է յուրաքանչյուր քաշային կարգում համաշխարհային դասակարգման ցուցակի 16 ուժեղագույններին: Այդ ձյուդոյիստների թվում են նաեւ Հովհաննես Դավթյանը (60 կգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ), որոնք դասակարգման ցուցակում քաշային իրենց կարգերում ընթանում են 14-րդ հորիզոնականում: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունի նաեւ ՌԴ ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արսեն Գալստյանը, որը դասակարգման ցուցակում 6-րդն է:
Նշենք, որ մեր երկու առաջատար ձյուդոյիստներն էլ օլիմպիական ուղեգրերի հավակնորդներ են եւ հաջող ելույթները շարունակելու դեպքում իրավունք կստանան հանդես գալու Լոնդոնի ձյուդոյի մրցաշարում: