Ֆրանսիայի Պորտ Մարլի քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր ու զբաղեցրեց 5-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով զիջեց 1-2-րդ տեղերը բաժանած Մաքսիմ Վաշիե-Լագրավին եւ Դավիթ Ալբերտոյին:
Ղարամյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Նա հաղթեց Վիլի Իցլիցկուն, Ելենա Սեդինային, Մանուել Ապիցելային, Հիշամ Համդոուչիին ու Պավել Տրեգուբովին, հաշտություն կնքեց Անդրեյ Շչեկաչովի, Քրիստիան Բաուերի, Քեւին Ռոսերի եւ Ալեքսանդր Ֆիեռի հետ: