«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց եւ տղամարդկանց առաջնությունների մեկնարկային տուրը բավականին արդյունավետ էր: Կայացած 11 պարտիաներից միայն երկուսը խաղաղ ելք ունեցան:

Տղամարդկանց մրցաշարում նախապես հայտավորված 12 շախմատիստներից պայքարին չի մասնակցում ՀՀ բազմակի չեմպիոն Աշոտ Անաստասյանը: Ուստի մեկնարկային տուրում նրա մրցակից Հրայր Սիմոնյանն ազատ էր:

Տուրն անցավ սպիտակների առավելությամբ, որոնք հաղթեցին հետեւյալ 4 պարտիաներում. Սամվել Տեր-Սահակյան-Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Լեւոն Բաբուջյան, Արտաշես Մինասյան-Տիգրան Պետրոսյան, Կարեն Գրիգորյան-Արման Փաշիկյան: Միակ ոչ-ոքին գրանցվեց Ավետիք Գրիգորյանի եւ Զավեն Անդրեասյանի մրցավեճում:

Կանանց մրցաշարում Մարիա Կուրսովան հաղթեց Նարինե Գասպարյանին, Նելլի Աղինյանը պարտության մատնեց Հասմիկ Ղամբարյանին, Լիա Մարտիրոսյանն էլ առավելության հասավ Մարիա Գեւորգյանի նկատմամբ: Մեկական միավոր վաստակեցին նաեւ Լիանա Աղաբեկյանն ու Աննա Հայրապետյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Շուշան Սարգսյանին ու Նաիրա Մովսիսյանին: Անահիտ Խառատյանն ու Եվգենիա Դոլուխանովան հաշտություն կնքեցին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4