ՀՀ հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանի տեղափոխությունը Սլովակիայի «Սլովան» այդպես էլ չկայացավ, ուստի նա մեկնեց Նալչիկ, որի «Սպարտակի» հետ շուտով պայմանագիր կկնքի: Ըստ պայմանավորվածության, եթե «Սպարտակը» դուրս մնա ՌԴ պրեմիեր լիգայի մրցաշարից, ապա Հրայր Մկոյանը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կստանա: Մկոյանը «Սպարտակի» հետ կմեկնի Անթալիա, որտեղ կմասնակցի թիմի ուսումնամարզական հավաքին: