«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2012-01-11 | #3, 2012-01-12 | #4, 2012-01-13


ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՐՍԵԼՈՒՄ

Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի պատգամավորներն «Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի» անդամների հետ հատուկ գիտաժողովում քննարկելու են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին տեղեկացանք «Հայտեղեկատվակենտրոնից»:

Քննարկումը լինելու է Ֆրանսիայի Մարսել քաղաքում հունվարի 16-ին: Իսկ գիտաժողովը կազմակերպվել է «Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի» նախագահի ու փաստաբանի նախաձեռնությամբ: Այն հեռարձակվելու է ինտերնետ ցանցում: Լրատվամիջոցների գրանցումը կարելի է կատարել haybachdban@wanadoo.fr հասցեով:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4