«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2012-01-11 | #3, 2012-01-12 | #4, 2012-01-13


ԿԸՀ-Ն ՎԵՐԱՁԵՎԵՑ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Երեկ տեղի ունեցած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ըստ խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների բաշխվել են ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավարների եւ քարտուղարների պաշտոնները: ՀՀԿ-ն ունենալու է 38 հանձնաժողովի նախագահ ու քարտուղար, ԲՀԿ-ն` 17 նախագահ, ՀՅԴ-ն` 15, ՕԵԿ-ը 7, «Ժառանգությունը» 7 նախագահ ու քարտուղար:ԿԸՀ-ն այս որոշումը կայացնելիս ղեկավարվել է Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթով: 41 մեծամասնական ընտրատարածքները եւս հաստատվել են, բայց մի փոքր այլ աշխարհագրությամբ, ինչպես ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է ասել` «ընտրատարածքներն օրենքի պահանջներին լիարժեք համապատասխանեցնելու միտումով»: Նա չի ընդունել տեսակետը, թե դրանք համապատասխանեցվում են կոնկրետ թեկնածուների:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4