2011 թվականի տարեվերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, 36-րդ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում հաստատվել է 2012 թ. հոբելյանական տարեդարձների եւ իրադարձությունների ցանկում Հայաստանի Հանրապետության ներկայացրած ցանկը: ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացանք, որ ցանկում ընդգրկված էին հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650, բանաստեղծ, երաժիշտ Սայաթ-Նովայի ծննդյան 300, հայկական առաջին տպագիր գրքի 500, գիտնական Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակները: Հայտերի հաստատումը պայմանավորված էր գիտության, մշակույթի, սոցիալական եւ հումանիտար ոլորտներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության եւ համամարդկային բարձր գաղափարների, արժեքների հետ անքակտելի կապով, ինչպես նաեւ անհատների համաշխարհային եւ տարածաշրջանային համարում ունենալու հանգամանքով:
Մ. Մ.