Ինչպես սպասվում էր, Հրայր Մկոյանը 6 ամսով պայմանագիր կնքեց ՌԴ պրեմիեր լիգայի առաջնության մասնակից Նալչիկի «Սպարտակի» հետ: Երեկ նա թիմի հետ մեկնեց Թուրքիաՙ ուսումնամարզական հավաքի:
Հրայր Մկոյանը ձմռան տրանսֆերային շրջանում դարձավ արտերկիր մեկնած 2-րդ հայ ֆուտբոլիստը: Առաջինը «Իմպուլսի» հարձակվող Զավեն Բադոյանն էր, որը դեռեւս դեկտեմբերին պայմանագիր էր կնքել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: