Նոր մրցաշրջանին նախապատրաստվող հայկական ֆուտբոլային ակումբներից առաջինն ուսումնամարզական հավաքի կմեկնի Դիլիջանի «Իմպուլսը»: Հունվարի 15-27-ը թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում, որտեղ մարզումներին զուգահեռ նախատեսված են նաեւ ստուգողական հանդիպումներ:
Հավաքին կմասնակցի 20 ֆուտբոլիստ: Բացի թիմի նորեկ Կոնստանտին Մանդրիչենկոյից, որը 6 ամսով «Իմպուլսում» հանդես կգա վարձավճարով, Սոչիում մարզումներին կմասնակցի եւս մեկ նոր ֆուտբոլիստՙ Մակեդոնիայի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականի անդամ Ֆիլիպ Տիմովը: Նա Սլովենիայի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Կոպերի» խաղացող է:
Հավաքին չեն մասնակցի թիմի մյուս երկու լեգեոնականներըՙ բրազիլացի Ջուլիանո Հիմենեսն ու գանացի Իլիասու Ալհասանը: Բրազիլացու արտերկիր մեկնելու հարցով բանակցությունները շարունակվում են, իսկ գանացի ֆուտբոլիստը վիզայի հետ կապված խնդիրները կարգավորելուց հետո միայն փետրվարին կմիանա թիմին, երբ «Իմպուլսը» Կիպրոսում ուսումնամարզական 2-րդ հավաքը կանցկացնի: