Թուրքական լրատվամիջոցները նախորդ շաբաթավերջին տարածել էին, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այցելելու է Ադրբեջան` Նախիջեւան: «Ազգը» տեղեկացրել էր, որ Նախիջեւանում հունվարի 17-ին նախատեսվում էր եռակողմ հանդիպում` Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ:
Երեկ «Ազերիպրես» գործակալությունը, հղում անելով սեփակյան դիվանագիտական աղբյուրներին, տարածել էր հաղորդագրություն, թե Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է: Չեն հաղորդվում ոչ հետաձգման ժամկետները, ոչ էլ պատճառները:
Նախորդ նմանատիպ ձեւաչափով հանդիպումն անցկացվել էր Իրանի Ուրմիա քաղաքում 2011-ի ապրիլին: