«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2012-01-13 | #5, 2012-01-14 | #6, 2012-01-17


«ՀՅՈՒՐԻԵԹԸ» ՏԵՂԵԿԱՑՐԵԼ ԷՐ, ԹԵ «ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԵԾՈՒՄ ԵՆ»

Թուրքական «Հյուրիեթ» օրաթերթը իր ինտերնետային տարբերակում թողարկել է թերթի ընթերցողների նամակները, որտեղ վերջիններս հանդես են եկել պարբերականի այս կամ այն հոդվածի վերաբերյալ դիտողություններով կամ դրվատանքի խոսքերով: Մի ադանաբնակ ուսուցիչ, ոմն Ադիլ Վահափօղլու, քննադատել է հունվարի սկզբին «Հյուրիեթ»-ում հրապարակված տեղեկություններից մեկի մատուցման ձեւը, որի վերնագիրը եղել է` «Սարգսյանին ծեծում են»: Խոսքը ՀՀ նախագահի մասին է, որի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ, ըստ թուրքական պարբերականի տեղեկությունների, «ընդհարում է եղել ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովի ժամանակ»: «Երբ գրում եքՙ «Սարգսյանին ծեծում են», ու վերեւում տեղադրում Ալիեւի ու Մեդվեդեւի լուսանկարները, դա վայել չէ իրեն հարգող, նորմալ լրատվամիջոցին: Ավելին, երբ հարվածներ չեն եղել ու հայտնի է, որ Մեդվեդեւը ժամանակին կանխել է, ապա ինչո՞ւ է գրվել` «Սարգսյանին ծեծել են» արտահայտությունը: Պետք էր ավելի խաղաղասիրական եւ քաղաքավարությանը տուրք տվող, անկողմնակալ ձեւակերպել շարադրանքն ու վերնագիրը», վրդովմունք է հայտնել ուսուցիչ Վահափօղլուն` Ադանայից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4