«Միկայի» նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը հաջող փորձաշրջան անցավ Բուլղարիայի «Չեռնոմորեցում», որի հետ 6 ամսով պայմանագիր կնքեց: Բուրգասի «Չեռնոմորեցը» երկրի բարձրագույն խմբի առաջնությունում ընթանում է 2-րդ տեղում:
Սամվել Մելքոնյանը «Միկայի» 3-րդ ֆուտբոլիստն է, որ պայմանագիր է կնքում արտերկրի թիմի հետ: Մինչ այդ Հրայր Մկոյանը պայմանագիր էր կնքել Նալչիկի «Սպարտակի», իսկ Նարեկ Բեգլարյանըՙ Սլովակիայի «Տատրանի» հետ: Եթե հաշվի առնենք, որ «Միկայից» հեռացել են նաեւ Կոնստանտին Մանդրիչենկոն, Արթուր Հարությունյանը, Հայկ Իշխանյանը, Վահագն Մինասյանն ու Հովհաննես Գրիգորյանը, ապա թիմը նոր մրցաշրջանի շեմին զգալի կորուստներ է կրել: Իսկ համալրում «Միկան» դեռեւս չի ստացել: