«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2012-01-13 | #5, 2012-01-14 | #6, 2012-01-17


ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

Թավրիզում ընթացող շախմատի մրցաշարում հաջող ելույթներն է շարունակում Տիգրան Քոթանջյանը: 5 տուրից հետո հայ շախմատիստը 4,5 միավորով իրանցի Էշան Ղաեմ Մագամիի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Մեկնարկում 2 հաղթանակ տոնելուց հետո Քոթանջյանը 3-րդ տուրում հաշտություն կնքեց իրանցի Ամիռեզա Պուրամեզանալիի հետ, ապա պարտության մատնեց նրա հայրենակիցներ Իբրահիմ Ահմադինիային եւ Պոուրիա Դարինիին: Առաջատարը 5 միավորով իրանցի Պոուրիա Դարինին է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4