«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից տեղեկացանք, որ հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Հունվարի 19-ին եւ 20-ին առանձին շրջաններում սպասվում են ձյուն եւ ջերմաստիճանի կտրուկ նվազում ե՛ւ գիշերային, ե՛ւ ցերեկային ժամերին:
Երեւանում հունվարի 18-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 18-ի երեկոյան, 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: