Չորսՙ հարկման, արտահանման ու ներմուծման, սննդամթերքի անվտանգության ու տեսչական ստուգումների ոլորտներում Հայաստանի կառավարութան բարեփոխումներին աջակցելու միջոցով Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիան 1,8 մլն դոլար է տրամադրել: Նոր ծրագրի նպատակն է աջակցել կառավարությանըՙ բարելավելու Հայաստանի ներդրումային միջավայրը: Վաղը կառավարությունը կհաստատի ՄՖԿ-ի հետ կնքած այս պայմանագիրը:
Նախատեսվող միջոցառումների շարքում են օրենքների եւ այլ իրավական փաստաթղթերի վերանայումն ու առաջարկվող փոփոխությունների կամ նախագծերի մշակումը, առաջարկությունների մշակումն ուղղված ընթացակարգերի քայլերի քանակի, ժամանակի եւ ծախսերի կրճատմանը, ռիսկի վրա հիմնված, մասնավորապես` ստուգումների դեպքում, կանոնակարգման համակարգերի ստեղծման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը Համաշխարհային բանկի խմբի փորձի եւ գիտելիքների կիրառմամբ եւ այլն:
Ակնկալվում է, որ իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի մրցունակությունը եւ բարելավեն մեր երկրի դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing business) դասակարգման մեջ:
Ա. Մ.