«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2012-01-14 | #6, 2012-01-17 | #7, 2012-01-18


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «ԴԱՏԱՎՈՐ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ»

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի, որն էլ իր հերթին հակընդդեմ հայցով է հանդես եկել: Դատավոր Արթուր Թամրազյանն, ըստ «Ժողովուրդի», պետք է նախնական դատական նիստ նշանակեր երկու հայցերի առկայության դեպքում, սակայն դատավորը խախտել է օրենքը:

«Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը միջնորդել է նախնական դատական նիստ անցկացնել, ինչին առարկել են մարզպետի ներկայացուցիչները, գործով ներգրավված երրորդ անձ Աննա Թորոսյանն էլ համաձայնել է Ճարոյանի միջնորդությանը: Հիշեցնենք, որ հենց Թորոսյանի խոսքերն էր իր հրապարակման մեջ մեջբերել «ժողովուրդը» այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով` դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցին անցկացնելու համար:

Ինչեւէ, դատավորը մերժել է միջնորդությունը, որից հետո Ճարոյանը դատավորին բացարկ ներկայացնելու համար 3 օր է խնդրել: Ըստ այդմ, հաջորդ նիստը կկայանա հունվարի 19-ին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4