«Տաշիր» բարեգործական հիմնադրամից տեղեկացանք , որ հիմնադրամը նախաձեռնել է նոր ծրագրեր, որոնց շրջանակում նախատեսում է ֆինանսական միջոցներ հատկացնել լեյկոզով (արյան քաղցկեղ) հիվանդ 40 երեխայի բուժման համար:
Հիմնադրամը նախատեսում է նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Երեւանի պետական բուհերի ուսանողներին, ովքեր միջնակարգ կրթությունը ստացել են Արցախում ու Ջավախքում ու այսօր էլ աչքի են ընկնում իրենց առաջադիմությամբ:
Հիմնադրամի հաղորդագրությունը նաեւ նշում է, որ «Տաշիր» հիմնադրամի հիմնադիրներ Կարեն եւ Սամվել Կարապետյանները կարեւորում են աջակցությունը այն թիրախային խմբերին, որոնց համար պետության միջոցները բավարար չեն:
Ի. Պ.