«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2012-01-19 | #9, 2012-01-20 | #10, 2012-01-21


«ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ»

Այս նամակը հրապարակվել է գորշ գայլերին հարող «Թյուրքիե» թերթի հունվարի 14-ի համարում: Դրա հեղինակ Յավուզ Բաքիլերը դիմում է պոլսահայ դպրոցականներին: Ահա թե ինչի առթիվ.

«Սիրելի երիտասարդներ: Թերթերից ստացվածս տեղեկությունների համաձայն, դուք հանդիպել եք մեր կրթության նախարարին եւ նրան ասել հետեւյալը. «Մեզ խիստ վշտացնում է պատմության դասագրքերում հայերին առնչվող որոշ նախադասությունները: Պահանջում են, որ դրանք սրբագրվեն»: Նախ ասեմ, որ անցյալում տեղի ունեցած տխուր իրադարձությունները մտահոգում են նաեւ ինձ, որքան ձեզ: Ձեր դժգոհությունից հասկանում եմ, որ դուք մեր պատմությանը միակողմանի եք մոտեցել: Այդ իսկ պատճառով էլ կարծում եք, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ձեր ապուպապերը խելոք, առօրյա գործերով են զբաղվել, ոչ էլ համագործակցել մեր հայրենիքի վրա հարձակվող անգլիական, ֆրանսիական եւ ռուսական բանակների հետ եւ հանկարծ ենթարկվել են մեր զինված ուժերի ու ժողովրդի հարձակմանը: Այդ կարծիքը բացարձակապես թյուր է: Ընդհակառակը, երբ Թուրքիան մահուկենաց կռիվ էր մղում բազմաթիվ ռազմաճակատներում, որոշ հայ ջոկատներ համագործակցում էին մեր թշնամիների հետ եւ թիկունքում ամենավայրագ դրսեւորումներով հարվածում էին մեր ազգին եւ բանակին: Ահուսարսափով եմ տեսնում, որ դուք էլ, ինչպես մեր որոշ երիտասարդներն ու մտավորականները, առհասարակ չեք կարդում»:

Այնուհետեւ հեղինակը մեջբերում է կատարում Աթաթուրքի «Ճառից» եւ Կարաբեքիրի հուշերից: Թերեւս կարելի էր ասել, որ խնդիրը տվյալ դեպքում նամակի հեղինակը չէ, այլ այդ նամակը հրապարակող թերթը, սակայն ինչ կարելի է ակնկալել գորշ գայլերին հարող թերթից:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4