Բելգիայի Ասորական ինստիտուտը եւ Տարածաշրջանային ինտեգրման կենտրոնը տեղեկացնում են, որ հունվարի 21-ին, ժամը 20-ին Բրյուսելի Մոլենբեկ-Սեն Ժան շրջանում կազմակերպվում է հրապարակային բանավեճ-դասախոսություն «Սիրիայի քաղաքական իրադրությունը եւ ասորիները» թեմայով: Բանախոսներն են Սիրիայի Ազգային խորհրդի գործադիր բյուրոյի անդամ Աբդուլահադ Աստիֆոն եւ Սիրիայի Ազգային խորհրդի անդամ, Եվրոպայի ասորիների դեմոկրատական կազմակերպության ներկայացուցիչ Սաիդ Սուամե Լահդոն: