Թավրիզում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: 3 անընդմեջ պարտություններից հետո Քոթանջյանը հաջող խաղաց ավարտական 2 տուրերումՙ վաստակելով 1,5 միավոր: Նա հաղթեց Մազդակ Բախթիարիին ու հաշտություն կնքեց Մուշֆիգ Ասգարովի հետ: 11 հնարավորից վաստակելով 7 միավոր, Տիգրան Քոթանջյանը գրավեց 15-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ իրանցի գրոսմայստեր Էշան Ղաեմ Մագամին, որը վաստակեց 9 միավոր: Վրացի Լեւան Պանցուլայան 8,5 միավորով գրավեց 2-րդ տեղը: 8 միավորով 3-րդ տեղում նրա հայրենակից Գայոզ Նիգալիձեն է: