«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ. «ԴԱ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐՑՆ Է»

«Անկեղծ ասած, սա Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հարց է», ավանդական ամենօրյա ճեպազրույցում արձագանքելով ԱՄՆ դիրքորոշման առնչությամբ լրագրողներից մեկի հարցին` ասել է ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը:

Ըստ պետքարտուղարության պաշտոնական սղագրության, Նյուլանդը նաեւ շեշտել է, թե Միացյալ Նահանգների տեսակետն այդ հարցում լավ հայտնի է եւ «անփոփոխ»: «Մենք ներկայացրել ենք մեր տեսակետները Ֆրանսիայի կառավարությանը եւ թե ինչպես ենք մենք ընտրել այդ հարցը կարգավորելու տարբերակ», տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակը:

Նյուլանդի խոսքերով, «ՄԵնք ցանկանում ենք լավ հարաբերություններ տեսնել Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ»: «Նրանք երկուսն էլ ԱՄՆ դաշնակիցներն են, եւ դա է մեր ուղերձը երկու կողմերին», ասել է Նյուլանդը, այդպես էլ չարձագանքելով լրագրողի հարցի այն հատվածին, որում ԶԼՄ ներկայացուցիչը փորձել է ճշտել, թե արդյոք որեւէ մեկը պետքարտուղարությունից Փարիզում է եղել Սենատի քննարկման օրը եւ խոսել ֆրանսիացի պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4