Հայաստանի կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկի համար որպես հիմք թողնել միջազգային ժամագոտիների համակարգի չորրորդ ժամային գոտինՙ միաժամանակ դադարեցնելով մարտի վերջին կիրակի օրվանից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու գործընթացը: Այս մասին օրենքի նախագծի փոփոխությունն այսօր կառավարությունը հավանություն կտա եւ կներկայացնի Ազգային Ժողով: Որոշման նախագծով նաեւ առաջարկվում են օրենքի նախագծի ընդունման դեպքում, ընդունումից հետո դրա կատարումն ապահովող կառավարության որոշումների ցանկը եւ դրանց ժամանակացույցը:
Ա. Մ.