«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


ԱԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Դելոն,

Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ եւ շնորհակալական խոսքս հղել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Ընդունելով օրինագիծը` Ֆրանսիան հերթական անգամ ապացուցեց իր նվիրվածությունը վեհ համամարդկային արժեքներին եւ ժողովրդավարության սկզբունքներին:

Այս պատմական փաստաթուղթը տրամաբանական շարունակությունն է 2001 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքի, որը հույս է տալիս, որ հայ ժողովրդի մեծ ու հուսալի բարեկամ Ֆրանսիայի Հանրապետության այս քայլը օրինակ կծառայի Եվրոպական միության եւ աշխարհի մյուս պետությունների խորհրդարանների համար»:

Ի լրումն, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր ուղերձում վստահություն է հայտնել, որ օրինագծի ընդունմամբ էլ ավելի կամրապնդվի դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական բարեկամությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4