«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԵՎ ՄԵԴԻԱՄԱՔՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ «ՍԵՐԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» (Love and Tech) ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ, ՈՐԻ ՀԱՂԹՈՂԸ ԿՍՏԱՆԱ iPad 2 ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, եւ Մեդիամաքս լրատվական գործակալությունը, փետրվարին տոնվող Սբ Սարգսի եւ Սբ Վալենտինի տոների շեմին ներկայացնում են «Սերը եւ տեխնոլոգիաները» (Love and Tech) խորագրով համատեղ ծրագիր, որի հաղթողը կստանա iPad 2 պլանշետային համակարգիչ:

Ծրագրի մասնակիցները պետք է էսսե (շարադրություն) ներկայացնեն հենց այդ թեմայով: Էսսեն պետք է ներկայացնի, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաներն (Facebook, Twitter, սմարթֆոններ եւ գադջեթներ) անդրադառնում սիրահարների վրա, որքանով են դրանք սիրո արտահայտությունը դարձնում ավելի դյուրին, կամ`հակառակը:

Ծրագրի պայմաններն են`

- «Սերը եւ տեխնոլոգիաները» շարադրության առավելագույն ծավալը պետք է կազմի 500 բառ կամ 1.5 էջ` հայերեն լեզվով:

- Ծրագրին կարող են մասնակցել մինչեւ 40 տարեկան բոլոր անձինք:

- Հեղինակները պետք է երաշխավորեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքներն իրենց են պատկանում: Դրանց խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:

- Ծրագրի ընթացքի, ստացվող աշխատանքների հրապարակման, ինչպես նաեւ հետադարձ կապի պահպանման համար, անհրաժեշտ է գրանցվել Facebook սոցիալական ցանցի Մեդիամաքսի էջում` https://www.facebook.com/Mediamax.am:

- Ծրագիրը մեկնարկել է 2012թ. հունվարի 23-ին (հայտարարությունը տարածվել է www.bravo.am; www.mediamax.am; www.itel.am կայքէջերով): Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է (ներառյալ):

- Աշխատանքները հարկավոր է ուղարկել contest@mediamax.am հասցեով` iPad contest նշումով subject-ի տողում: Այլ նշումներով շարադրությունները չեն դիտարկվի:

Աշխատանքին կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ.

- Մասնակցի մեկ լուսանկար (աշխատանքի հետ հրապարակման համար):

- Մասնակցի հեռախոսահամարը:

Առանց լուսանկարի եւ հեռախոսահամարի ներկայացված աշխատանքները չեն մասնակցի ծրագրին:

- Ստացված բոլոր աշխատանքները կհրապարակվեն Մեդիամաքս-ի կայքում բացված հատուկ` http://www.Mediamax.am/am/specialprojects բաժնում, բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի ծրագրի պայմաններին եւ տրամաբանությանը, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ եւ նյութեր, վիրավորական արտահայտություններ:

- Ծրագրի հաղթողի անունը կհրապարակվի փետրվարի 13-ին: Նա կստանա ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակ այցելելու հրավեր` մրցանակը ստանալու համար:

Հաղթողին որոշելու է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Մեդիամաքսի համատեղ ձեւավորած ժյուրին:

Բացարձակ հաղթողին ընտրել դժվարանալու դեպքում, ժյուրին իրեն իրավունք կվերապահի հրավիրել լավագույն աշխատանքների հեղինակներին եւ հաղթողին ընտրել հարցազրույցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4