«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԴԱՀՈՒԿԻ ԱՄՐԱՆԻ ԿՈՏՐՎԱԾՔԸ

Միջազգային մրցաշարերում իրենց մրցափորձը շարունակում են հարստացնել աշոցքցի դահուկորդները: Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից, 19-ամյա Սերգեյ Միքայելյանն իր թիմակից Թադեւոս Պողոսյանի հետ մասնակցել է Գերմանիայում եւ Չեխիայում անցկացված միջազգային մրցաշարերին:

Գերմանիայում կայացած մրցումներում 25 կմ մրցատարածության մեկնարկում առաջին 3 կմ-ը բոլորից արագ է հաղթահարել Սերգեյ Միքայելյանը: Սակայն մրցումների ժամանակ կոտրվել է նրա դահուկի ամրանը: Ընկերոջ հաջողությանը նպաստելու համար Թադեւոսն իր դահուկն է առաջարկել, սակայն Սերգեյը հրաժարվել է, քանի որ Պողոսյանը եւս առաջատարների խմբում է գտնվել: Նոր ամրանի տեղադրումը Սերգեյից 5 րոպե է պահանջել, որի արդյունքում հայ դահուկորդը զիջել է առաջատարի դիրքը: Ի վերջո, Միքայելյանը ավելի քան 200 դահուկորդների մրցավեճում զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը:

Իսկ ահա Չեխիայում կայացած մրցումներում Սերգեյը 20 կմ դահուկավազքում 350 մասնակիցների պայքարում հաղթող է ճանաչվել: Թադեւոսը զբաղեցրել է 7-րդ տեղը: Երկու մրցաշարերում էլ տղաների գործողությունները ղեկավարել է Սերգեյի հայրըՙ մարզիչ Արթուր Միքայելյանը: Այժմ մեր դահուկորդները կնախապատրաստվեն Էրզրումում փետրվարի 20-ին մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4