Սամբոյի Հայաստանի հավաքականը երեկ մեկնեց Ղազախստանի Ուրալսկ քաղաքՙ մասնակցելու միջազգային առաջին մրցաշարին, որն աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է: Խաղարկվելու են Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի անվան մրցանակները:
Հայաստանն այդ մրցումներում կներկայացնեն սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ, աշխարհի եւ Եվրոպայի 2010-ի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ) եւ Մարտին Միրզոյանը (62 կգ): Նշենք, որ Աշոտ Դանիելյանն անցյալ տարի այս մրցաշարում դարձել էր 2-րդ մրցանակակիր: