«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2012-01-25 | #13, 2012-01-26 | #14, 2012-01-27


ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Համաշխարհային բանկի պարենի ապահովման ծրագրերի ներկայացուցիչ Ջուզեպպե Ֆանտոզիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պարենային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այս ոլորտում միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի կողմից միջազգային փորձի ուսումնասիրությամբ մշակվել է ՀՀ պարենային անվտանգության հայեցակարգը, որի հիման վրա կառավարությունը մշակել է ծրագիր: ԱԱԽ քարտուղարը կարեւորել է այս աշխատանքներում համաշխարհային փորձի եւ միջազգային լավագույն պրակտիկայի կիրառումը:

Ջուզեպպե Ֆանտոզին պատրաստակամություն է հայտնել շարունակական համագործակցություն ծավալել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի` պարենային անվտանգության հարցերով ստորաբաժանման հետ` փորձի եւ արդի զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4